Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շտայնմայեր. Կշարունակենք հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ ջանքերը

Շտայնմայեր. Կշարունակենք հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ ջանքերը
18.05.2016 | 12:32

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուրջ հայտարարությամբ.

«Շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ես խորապես ցավում եմ վերջին զոհերի հետ կապված եւ կողմերին կոչ եմ անում լիարժեք հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին: Այս համատեքստում ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից իմ գործընկերների նախաձեռնությունը, որոնք մայիսի 16-ին հանդիպում անցկացրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ինձ ոգեշնչում է հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին երկու նախագահների հավաստումը, ինչպես նաեւ հունիսին բանակցությունների նոր փուլ սկսելու նրանց պատրաստակամությունը: Գերմանիան, որպես 2016թ. ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ամբողջությամբ սատարում է համանախագահների հետ աշխատանքը: Մենք նաեւ աշխատանք կտանենք անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ: Ապրիլին բռնության սրացումը հիշեցում դարձավ այն մասին, որ փակուղուց դուրս գալու համար կրկնակի, մշտական ջանքեր են անհրաժեշտ»:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ